Ցավ՝ տհաճ զգացողություն կամ անհանգստության զգացում օրգանիզմում։ Ցավի առաջացումը հաճախ ազդանշան է որևէ խնդրի մասին։ Ցավը կարող է ի հայտ գալ հանկարծակի կամ աստիճանաբար, կարող է լինել սուր կամ քրոնիկական։
Սուր ցավ
Սուր ցավն ի հայտ է գալիս հանկարծակի և սովորաբար լինում է ուժեղ։ Ցավը նախազգուշացում է սպառնացող հիվանդության կամ վտանգի մասին։
Սուր ցավը կարող է առաջանալ հետևյալ դեպքերում՝
- պատահարներ
- վնասվածքներ
- ատամնացավ
- այրվածքներ կամ կտրվածքներ
Սուր ցավը կարող է լինել թեթև ինտենսիվության և տևել ընդամենը մի քանի րոպե, բայց կարող է լինել նաև արտահայտված և տևել մի քանի շաբաթ։ Սուր ցավը սովորաբար տևում է այնքան ժամանակ, մինչև որ չի վերանում այն առաջացնող պատճառը։
Սակայն չբուժված սուր ցավը կարող է հանգեցնել քրոնիկական ցավի զարգացման, որը պահանջում է այլ բուժում։
Դեքսալգինը® արագ ազդող ու լավ տանելիությամբ արդյունավետ ցավազրկող է, որն օգտագործվում է ոսկրա-մկանային ցավերի ժամանակ։
Ի՞նչ է բորբոքումը
Բորբոքումը դա օրագնիզմի պատասխանն է նրա հյուվածքները վնասող խթաններին։
Սուր բորբոքման տիպիկ նշաններն են՝
- ցավ(dolor)
- ախտահարված շրջանում տաքության կամ այրոցի զգացում, (calor)
- ախտահարված շրջանի շուրջ կարմրություն (rubor)
- այտուցվածություն (tumor)
- ֆունկցիայի կորուստ (functio laesa).
Կարմրությունն ու տաքությունը զարգանում են ախտահարված շրջանին արյան մեծ հոսքի պատճառով, իսկ այտուցվածությունը անոթային հունից հեղուկի դուրս գալու արդյունք է։
Բորբոքման զարգացման տեղում լեյկոցիտներից արտազատված նյութերը նվազեցնում են ցավային ռեցեպտորների գրգռման շեմը կամ դրանք անմիջականորեն առաջացնում են ցավի զգացողություն:
Վերը նշված հինգ երևույթները, մասնավորապես ցավը, սահմանափակում են մարմնի բորբոքված հատվածի շարժումները, ինչը հանգեցնում է ֆունկցիայի կորուստի։