Դեքսալգինը® առանց բժշկի դեղատոմսի բաց թողնվող հակաբորբոքային դեղամիջոց է։
Դեքսալգինը® դեղատներում ներկայացված է թաղանթապատ հաբերի և գրանուլներով սաշետի (ջրում հեշտ լուծվող փոշի) տեսքով։ Հաբերը հասանելի են փաթեթում 10 ական հատով: Փոշին հասանելի է փաթեթում 20 ական :
Ի գիտություն այն երիտասարդների , որոնք չեն տանում լակտոզան՝ Դեքսալգինը® չի պարունակում լակտոզա։
Դեքսալգին® սաշետը պարունակում է սախարոզա
Եթե Ձեր բժիշկը ասել է, որ դուք ունեք շաքարի որևէ տեսակների անտանելիություն, դիմեք բժշկին։
Մեկ դոզան պարունակում է 2.42 գ սախարոզա։ Դա պետք է ի գիտություն ընդունեն շաքարային դիաբետով հիվանդները։
Դեքսկետոպրոֆենը ժամանակակից միջոց է սուր ցավի վերահսկման համար։
Դեքսալգինի® ո՞ր դեղաձևն ընտրել՝ հաբերը թե գրանուլներով սաշետը։
Դեքսալգին® 25 մգ թաղանթապատ հաբեր, փաթեթներ 10-ական հատով։
Դեքսալգին® հաբերը պետք է ընդունել բավարար քանակի ջրով։ Դեքսալգին® հաբերը պետք է ընդունել ուտելիս, քանի որ դա նվազեցնում է ստամոքսի կամ աղիների կողմից կողմնակի երևույթների առաջացման հավանականությունը։ Սակայն սուր ցավերի դեպքում դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել քաղցած ժամանակ, ուտելուց նվազագույնը 30 րոպե առաջ, քանի որ այդ դեպքում դեղամիջոցն ավելի արագ է ազդում։
Սակայն սուր ցավի դեպքում դեղահաբերը ընդունեք սոված ստամոքսին՝ նվազագույնը ուտելուց 30 րոպե առաջ, որպեսզի արագացնեք դեղամիջոցի ազդեցությունը։
Դեքսալգին® սաշետ, 25 մգ, գրանուլներ ներս ընդունելու լուծույթ պատրաստելու համար, փաթեթներ 20-ական հատով։
Դեքսալգին® սաշետը արագ գործող ու արդյունավետ ցավազրկող միջոց է, որը օգտագործվում է կարճաժամկետ ախտանիշային բուժման համար թեթևից միջին աստիճանի ինտենսիվության ցավերի, օրինակ մկանների կամ հոդերի սուր ցավի, ժամանակ։
Լուծեք մի փաթեթի ամբողջ պարունակությունը մի բաժակ ջրում, լավ խառնեք մինչև այն լրիվ լուծվի։
Այդ լուծույթը անհրաժեշտ է ընդունել գրանուլների լուծվելուց անմիջապես հետո։
Արագ ցավազրկման անհրաժեշտության դեպքում ընդունեք փաթեթի պարունակությունը սոված ստամոքսին (նվազագույնը ուտելուց 15 րոպե առաջ), ինչը կարագացնի դեղամիջոցի ներծծումը։
Ինչպե՞ս ընդունել Դեքսալգինը®
Շնորհիվ արագ ներծծման ու երկարատև ազդեցության բավական է ընդունել1/2 հաբ (12.5 մգ) յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ կամ 1 hաբ (25 մգ) յուրաքանչյուր 8 ժամը մեկ կամ ջրում լուծված գրանուլներով մեկ սաշետ (25 մգ) յուրաքանչյուր 8 ժամը մեկ։
Ընդհանուր օրական դոզան չպետք է գերազանցի օրական 3 հաբ կամ գրանուլներով 3 սաշետ (3×25 մգ, այսինքն 75 մգ/օրական)։
Եթե Դուք տարեց եք կամ տառապում եք երիկամների կամ լյարդի հիվանդություններով, սկսեք բուժումը օրական 2 հաբ/սաշետ ընդհանուր դեղաչափից (25×2 մգ, այսինքն 50 մգ/օրական)։
Խնդրում ենք, ընթերցել Դեքսալգին® 25 մգ, թաղանթապատ դեղահատերի և Դեքսալգին® սաշետ, 25 մգ ներդիր-թերթիկները։
Տվյալ դեղամիջոցը հարկավոր է ընդունել սույն ներդիր-թերթիկում շարադրված հրահանգին, կամ բժշկի կամ դեղատան աշխատակցի ցուցումներին խիստ համապատասխան։ Եթե Դուք համոզված չեք, ապա խորհրդակցեք բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ։