Ի՞նչ է Դեքսալգինը®

Դեքսալգինը® առանց բժշկի դեղատոմսի բաց թողնվող հակաբորբոքային դեղամիջոց է։

Դեքսալգինը® արագ գործող ու արդյունավետ ցավազրկող միջոց է, օգտագործվում է թեթևից միջին աստիճանի ինտենսիվության ցավերի, օրինակ մկանային ցավի բուժման համար:

Դեքսալգինը® դեղատներում ներկայացված է թաղանթապատ հաբերի և գրանուլներով սաշետի (ջրում հեշտ լուծվող փոշի) տեսքով։ Հաբերը հասանելի են փաթեթում 10 ական հատով: Փոշին հասանելի է փաթեթում 20 ական :

Ի գիտություն  այն երիտասարդների , որոնք չեն տանում լակտոզան՝ Դեքսալգինը® չի պարունակում լակտոզա։

Դեքսալգին® սաշետը պարունակում է սախարոզա

Եթե Ձեր բժիշկը ասել է, որ դուք ունեք շաքարի որևէ  տեսակների անտանելիություն, դիմեք բժշկին։

Մեկ դոզան պարունակում է 1.20-1.22 գ սախարոզա։ Դա պետք  է ի գիտություն ընդունեն շաքարային դիաբետով հիվանդները։

Դեքսկետոպրոֆենը ժամանակակից միջոց է սուր ցավի վերահսկման համար։

Դեքսալգինի® ո՞ր դեղաձևն ընտրել՝ հաբերը թե գրանուլներով սաշետը։

Դեքսալգին® 25 մգ թաղանթապատ հաբեր, փաթեթներ 10-ական հատով։

Դեքսալգին® հաբերը պետք է ընդունել բավարար քանակի ջրով։ Դեքսալգին® հաբերը պետք է ընդունել ուտելիս, քանի որ դա նվազեցնում է ստամոքսի կամ աղիների կողմից կողմնակի երևույթների առաջացման հավանականությունը։ Սակայն սուր ցավերի դեպքում դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել քաղցած ժամանակ, ուտելուց նվազագույնը 30 րոպե առաջ, քանի որ այդ դեպքում դեղամիջոցն ավելի արագ է ազդում։

 

Սակայն սուր ցավի դեպքում դեղահաբերը ընդունեք քաղցած ստամոքսին՝ նվազագույնը ուտելուց 30 րոպե առաջ, որպեսզի արագացնեք դեղամիջոցի ազդեցությունը։

Դեքսալգին® սաշետ, 25 մգ, գրանուլներ ներս ընդունելու լուծույթ պատրաստելու համար, փաթեթներ 20-ական հատով։

Լուծեք մի փաթեթի ամբողջ պարունակությունը մի բաժակ ջրում, լավ խառնեք մինչև այն լրիվ լուծվի։

Այդ լուծույթը անհրաժեշտ է ընդունել գրանուլների լուծվելուց անմիջապես հետո։

Արագ ցավազրկման անհրաժեշտության դեպքում ընդունեք փաթեթի պարունակությունը քաղցած ստամոքսին (նվազագույնը ուտելուց 15 րոպե առաջ), ինչը կարագացնի դեղամիջոցի ներծծումը։

Ինչպե՞ս ընդունել Դեքսալգինը®

Շնորհիվ արագ ներծծման ու երկարատև ազդեցության բավական է ընդունել 1 հաբ կամ ջրում լուծված գրանուլներով մեկ սաշետ (25 մգ) յուրաքանչյուր 8 ժամը մեկ։

Ընդհանուր օրական դոզան չպետք է գերազանցի օրական 3 հաբ կամ գրանուլներով 3 սաշետ (3×25 մգ, այսինքն 75 մգ/օրական)։

Եթե Դուք տարեց եք կամ տառապում եք երիկամների կամ լյարդի հիվանդություններով, սկսեք բուժումը օրական 2 հաբ/սաշետ ընդհանուր դեղաչափից (25×2 մգ, այսինքն 50 մգ/օրական)։

Խնդրում ենք, ընթերցել Դեքսալգին® 25 մգ, թաղանթապատ դեղահատերի և  Դեքսալգին® սաշետ, 25 մգ  ներդիր-թերթիկները։

Տվյալ դեղամիջոցը հարկավոր է ընդունել սույն ներդիր-թերթիկում շարադրված հրահանգին, կամ բժշկի կամ դեղատան աշխատակցի ցուցումներին խիստ համապատասխան։ Եթե Դուք համոզված չեք, ապա խորհրդակցեք բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ։